ԱՄՆSpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գիտության բնագավառում բացառիկ ներդրման համար ընտրվել է Բնության մասին գիտելիքների զարգացման Լոնդոնի Թագավորական միության անդամ: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում:

«Նա վարակվել է իսկական մղումներով և արկածային ոգով, ինչը թույլ է տիեզերական ճամփորդությունների, էլեկտրատրանսպորտի, արևային էներգիայի, հիպերձայնային ցամաքային տրանսպորտի, ինտերնետային արբանյակների ոլորտում փոխել աշխարհը: Նրա գործունեությունը տարածվում է Մարսի գաղութացման միջոցով մարդկության ապագայի ապահովման վրա», - նշվում է Մասկի կենսագրության մեջ:

Գործարարը ընդգրկվել է միության 50 ազգային անդամների ցանկում, որոնք հիմնականում ընտրվում են Համագործակցության երկրների բնիկների շրջանում: Դրանում ընդգրկված են Մեծ Բրիտանիան և գրեթե բոլոր նախկին գաղութները, այդ թվում Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ ծնվել է Մասկը: