ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

ԿԳՆ-ից հայտնում են, որ համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը:

Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-06.06.2018թ

«Մաթեմատիկա» /գրավոր/-13.06.2018թ.

«Հայոց պատմություն» /գրավոր/-20.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-04.06.2018թ.

«Գրականություն» /բանավոր/-07.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-11.06.2018թ.

«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-14.06.2018թ.

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-18.06.2018թ.

«Հայոց պատմություն» /բանավոր/-21.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում

4-րդ դասարան

«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.:

Նշվում է, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-01.06.2018թ.

«Հայոց լեզու և գրականություն»-05.06.2018թ.

«Ֆիզիկա»-08.06.2018թ.

«Օտար լեզու»-12.06.2018թ.

«Մաթեմատիկա»-15.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա»-19.06.2018թ.

«Ռուսաց լեզու»-22.06.2018թ.