Instagram սոցիալական ցանցում us_armenians էջը ԱՄՆ Գլենդել քաղաքում տեղի ունեցած համերգից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հանդիսատեսների մի մասը ի նշան բողոքի թիկունքով շրջվել են դեպի Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) նրա կատարման ժամանակ։ Նրանք կրել են Նիկոլ Փաշինյանի պատկերով սպիտակ շապիկներ:

Սոցցանցի օգտատերերից մեկը գրել է.

«Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա մարտի 31-ին ՀՀԿ-ի ամփոփիչ հավաքի ժամանակ մեր շատ սիրելի Ձախ Հարութը երգեց ՀՀԿ-ի համար և երգելու ընթացքում ծնկաչոք խոնարհվեց Սերժ Սարգսյանի առջև. եկեք մոռանանք ոչինչ»։

Նշենք, որ ելույթն ավարտելուց հետո Հարութ Փամբուկչյանը վրդդոված դիմել է նրանց.

«Վերջացրեցի՞ք, դե մի կողմ գնացեք, երգենք»։