Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որի ընթացքում անդրադարձել է եղել Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների կարևորությանը: Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Վարչապետը մասնավորապես նշել է․

«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար: Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով տնտեսական և քաղաքական, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև: