Ուկրաինան և Թուրքիան Ան-188 ռազմատրանսպորտային ինքնաթիռների համատեղ արտադրության ծրագիր են սկսում: Նախատեսվում է ինքնաթիռներն արտադրել ՆԱՏՕ-ի ստանդարտներով՝ արևմտյան ավիոնիկայով և այլ մասերով: Այս մասին հայտնում է ուկրաինական սպառազինության արտահանմամբ զբաղվով «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի մամուլի ծառայությունը:

Ուկրաինական «Անտոնով» ընկերությունն արդեն իսկ Eurasia-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Ան-188 ինքնաթիռի նոր նախագծով ստեղծված տարբերակը: Ըստ որի՝ Ան-188-ի առավելագույն բեռնատարողությունը կկազմի մինչև 50 տոննա՝ ներառյալ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ կամ մինչև 300 զինծառայող:

Ան-188-ը Ան-70 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այս նախագիծն իրականացվում է 2014թ․-ից, սակայն առայժմ հաջողություններ չի գրանցել: