ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ պաշտոններից ազատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վլադիմիր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գեորգի Կուտոյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», - ասված է նախագահի հրամանագրում: