ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 10-ին երկու նշանակման մասին հրամանագրեր է ստորագրել:

Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Վալերիյ Օսիպյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ», - ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում էլ նախագահը նշանակել է Արթուր Վանեցյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր Վանեցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն», - ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: