«Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը։ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով», - ասել է նա։

Գործադիր տնօրենը, սակայն, չի նշել, թե ով և ինչպես է ծանուցել հիմնադրամի գործունեության դադարեցման մասին։