Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը Ֆրանսիայում Ղուրանից որոշ մասեր արգելելու պահանջին ի պատասխան որոշում է ընդունել դադարեցնել երկրի ԲՈւՀ-երում դիմորդների գրանցումը ֆրանսերեն լեզվի ու գրականության բաժիններում։

Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի հայտարարության մեջ նշվել է, որ անորոշ ժամանակով դադարեցվում է ֆրանսերեն լեզվի ու գրականության բաժիններում դիմորդների գրանցումը, սակայն ուսման մեջ գտնվող ուսանողները կշարունակեն իրենց ծրագիրն ամբողջությամբ։