Իսպանիայի քաղաք Վալենսիան սահմանափակում է զբոսաշրջիկների համար բնակարանների առցանց վարձակալությունը:

Տարածաշրջանային կառավարությունը համաձայնել է նոր օրենքի փոփոխություններին, որոնք արգելում են զբոսաշրջիկների համար բոլոր բնակարանների վարձակալությունը, բացառությամբ բնակելի շենքերի առաջին և երկրորդ հարկերի բնակարանների:

Վալենսիան միացել է իսպանական քաղաքների և տարածաշրջանների ցանկին, որոնք բնակարանների զբոսաշրջային վարձակալության սահմանափակումներ են սահմանում բնակիչների բազմաթիվ բողոքների պատճառով: Բնակիչները բողոքում են, որ իրենց հարևանները զբոսաշրջիկներին վարձով են տալիս իրենց բնակարանները, զբոսաշրջիկները «ավերում են քաղաքային միջավայրը»: