Հունիսի 1-ից Հայաստանի քաղաքացիները վարորդական վկայականներով չեն կարող աշխատել ՌԴ-ում. Էդմոն Մարուքյան
Հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում: Այդ մասին հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մինչ այժմ որևէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել:
Ավելին, հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում», - գրել է նա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում