ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը կազատվի պաշտոնից: Այդ մասին ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, նա կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից», - ասել է Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք Երանոսյանը, պաշտոնից ազատվելուց բացի նաև կպատժվի իր արարքների համար, Փաշինյանը նշել է.

«Վարչապետի տիրույթում գտնվող պատիժները կսահմանվեն, մյուս մասերով արդեն ասացի, որ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, դատախազ ու քննիչ: Եթե հստակ առիթներ լինեն, քննություն կտարվի և բոլոր հարցերին պատասխան կտրվի», - նշել է նա:

Նշենք, որ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչև այդ չէր բացառել, որ Երանոսյանն ու անօրինական գործողություններ իրականացրա ծայլ անձինք պատասխանատվության կենթարկվեն: