Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է 1 ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:

Մայիսի 14-ին հանդպումներ տեղի կունենան նաև (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաևի հետ:

Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին:

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ և քննարկել հայ-ռուսական հարաբերությունները: