«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանին նշանակեցին տարածքային կառավարման և զարգացման նախարար։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին:

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, Լոռու մարզի քաղաք Ստեփանավանում: 2003թ․-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2009թ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2009-2011 թթ գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ 2010-2016թթ իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011թ․-ից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով (2011) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016): Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, 2017թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ: Ներկայումս Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Վարչության փոխնախագահն է:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2016թ․-ի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: