«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով 7 տարի դատապարտված, ազատամարտիկ Վահե Մկրտչյանը պայմանական, վաղաժամկետ ազատ է արձակվել։

Նշենք, որ Վահե Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Արագածոտնի մարզի դատարանը: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է 4 ու կես տարի։ Վահե Մկրտչյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, գեղարվեստական փորագրության վարպետ:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտվել էին 1,6 -7 տարվա ազատազրկման։ Նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ են՝ հիմնականում պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Բանտում են դեռ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը: