Այսօր փոխվել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներից Գարեգին Չուքասզյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը՝ անձնապես երաշխավորելով, որ ազատության մեջ Չուգասզյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց:

Հիշեցնենք, որ Չուքասզյանը 2016թ․-ի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: Նա հետախուզման մեջ էր, իսկ բերման էր ենթարկվել ապրիլի 24-ին: