Այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի տասնմեկ անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները:

Դատարանի որոշումը հրապարակելուց հետո՝ ժամը 18-ի սահմաններում «Սասնա ծռերի» մի քանի տասնյակ աջակիցները փակեցին Արշակունյաց փողոտան՝ պահանջելով ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին: