ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում:

Զոհրաբ Մնացականյանի ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երևանում:

1990թ. սովորել է Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989թ.՝ Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991թ.՝ Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա։

1991-1993թթ. եղել է երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն։
1993-1997թթ.՝ երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, ՄեծԲրիտանիա
1995-1997թթ.՝ Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ.՝ ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ.՝ Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1998-1999թթ.՝ Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ.՝ Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երևան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ.՝ Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնև, Շվեյցարիա
2002-2008թթ.՝ Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը` Ժնև, Շվեյցարիա
2008-2011թթ.՝ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2011-2014թթ.՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան, Հայաստանի Հանրապետություն
2014թ․-ից՝ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ

Դիվանագիտական աստիճանը՝ Արտակարգ և լիազոր դեսպան:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Ամուսնացած է, ունի երկու որդի: