Մայիսի 10-ին հրապարակվել են Եվրոպական տիեզերական գործակալության կայքում հրապարակվել են առաջին լուսանկարները, որոնք արել է երկրի դիստանցիոն զոնդավորման Sentinel-3B եվրոպական արբանյակը: Լուսանկարներում պատկերված են մայրամուտն Անտարկտիդայի վրա, արկտիկական սառցադաշտերը և եվրոպական մայրցամաքի հյուսիսային մասի վրա բացվող տեսարանը:

«Առաջին լուսանկարներն արդեն ցույց են տալիս, թե սարքն ինչ դեր պետք է խաղա բնապահպանության վիճակի վերաբերյալ բարձրորակ տվյալների ստեղծման գործում, որպեսզի բարելավենք կենսապայմանները, բարձրացնենք տնտեսության մակարդակը եւ պաշտպանենք մեր մոլորակը», - հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության Երկրի մակերևույթի դիտարկման ծրագրի տնօրեն Յոզեֆ Աշբահերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: