Մաքս Պլանկի Մարդկային զարգացման ինստիտուտի տնօրեն Նիկոլ Բոիվինի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ փորել և ուսումնասիրել են Քենիայում՝ Փանգա-յա-Սաիդում, հնագույն մարդկանց բնակավայրերը: Տեղեկությունը փոխանցում է Haaretz-ը:

Այս շրջանում հայտնաբերված հնագույն գտածոները՝ ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ քարե գործիքները 78.000 տարվա են: Իսկ 67.000 տարի առաջ արդեն ավելի առաջադեմ գործիքներ են պատրաստել, ինչը վկայում է քարի մշակման տեխնոլոգիայի զարգացման մասին։ Նույն շրջանում ապրող մարդիկ վերապրել են համաշխարհային աղետը՝ 74 հազար տարի առաջ ինդոնեզական Տոբա հրաբխի ժայթքումը, որի պատճառով անգամ Աֆրիկայում սառնամանիքներ առաջացան և մեր նախնիների թիվը զգալիորեն կրճատվեց: Բայց 6000 տարի հետո մարդիկ սկսեցին արագորեն բազմանալ: