ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում կփոխարինեն Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։ Իսկ ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 ընտրատարածքում։ Առաջինը՝ ձայների քանակով, Արարատ Միրզոյանն էր, ով նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանը, ով նշանակվել է կրթության և գիտության նախարար։