Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր Golf GTI-ի թոփային մոդիֆիկացիան, որը ստացել է TCR անվանումը:

Նորույթը ցուցադրվել է Ավստրիայի Վյորտերզեե լճի մոտ:

Ավտոմեքենան համալրվել է առավելագույն արագության անջատվող սահմանափակիչով՝ դառնալով ամենաարագընթաց սերիական Golf-ը: Ավտոմեքենան կարող է մինչև 250 կմ/ժ արագություն զարգացնել, այնինչ երբ առանց սահմանափակիչի՝ արագությունը կարող է հասնել 264 կմ/ժ-ի: