Պաշտոնից հրաժարված անձանց ցուցակն ավելացավ ևս մեկով։

Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է 168․am-ը։

Ինքը Նալբանդյանը հերքում է այդ լուրը։ Այս մասին հայտնում է Արմենպրես-ը։

«Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում», - ասաց Արթուր Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Նալբանդյանը ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է։ Լոռու մարզպետի պաշտոնը նա զբաղեցնում էր 2011 թ. հուլիսի 28-ից: