Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Պաոլո Ջենտիլոնին և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Հայտնում են կառավարության մամլո ծառայությունից։

«Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության, ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական մեր հասարակությունների միջև:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդության ներքո մեր երկրները կկարողանան շարունակել և ամրապնդել այն ուղին, որն արդեն ձեռնարկվել է՝ օգտագործելով Երևանի հետ հարաբերությունները Եվրամիության հետ առավելագույն կերպով զարգացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեր երկրին ամրապնդել ինստիտուտները և ժողովրդավարական գործընթացները, պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, հիմք դնելով ավելի ավելի մեծ սոցիալական և տնտեսական բարգավաճման համար», - նշված է Ջենտիլոնիի շնորհավորական ուղերձում:

«Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը և Ձեր երկրի բարգավաճմանը: Թույլ տվեք իմ գոհունակությունն արտահայտել Սլովակիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների առնչությամբ։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ ընդհանուր հետաքրքրության բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում», - ասված է Սլովակիայի վարչապետի շնորհավորական ուղերձում