Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենին առնչվող դեպքով՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով: Այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում։

Այդ հոդվածով նախատեված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հոդվածը նախատեսում է նաև կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ թիվ 11 դպրոցի աշխատակիցները տնօրեն Ռուզաննա Ազիզյանին մեղադրել էին մի շարք չարաշահումների մեջ, տարիներ շարունակ պարգևավճարներ ստանալու, սակայն հետո դրանք ստիպողաբար դպրոցի աշխատակիցներից մեկի միջոցով տնօրենին փոխանցելու մեջ: