Կատալոնացիները դեռ մտածում են:

«Բարսելոնան» վերսկսել է բանակցությունները «Լիվերպուլի» հետ Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի վերաբերյալ, և այս անգամ մերսիսայդցիները կմտնեն բանակցությունների մեջ: «Լիվերպուլը» 25-ամյա բրազիլացու համար պահանջել է 140 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնացիները կարող են իրենց թույլ տալ նման ձեռքբերում, բայց դեռ վստահ չեն այդպիսի ծախսերի նպատակահարմարության մեջ:

Եթե տրանսֆերը կայանա, Կոուտինիոն կդառնա «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղերում Կոուտինիոն դարձել է 9 գոլի և 7 փոխանցման հեղինակ: