Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

«Կար քաղաքական պայմանավորվածություն: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ստանձնելու է գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավարումը»: Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ով մինչ այս բնապահպանության նախարարն էր, իսկ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Արթուր Խաչատրյանը: Նա մինչ այդ Շիրակի մարզպետն էր: