Yerevan Color Festival-2018-ը կանցկացվի հունիսի 2-ին: Փառատոնը հունիսյան ամենագունեղ միջոցառումներից է, որը դարձնում է ամառային հանգիստն անմոռանալի։

Color Festival-ը, որոշ չափով նման լինելով հնդկական Holi տոնին, միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկությունները։ Այն տեղի է ունենալու «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում ժամը 14:30-20:30-ը, իսկ երաժշտական բարձր տրամադրությունն ապահովելու են՝ DJ Cenn_gg, DJ Ocean, DJ Alen Hertz, DJ Diana, DJ Minasoff, DJ Strong:

«Գույներով լի» փառատոնին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել: Տոմսի արժեքը 2000 դրամ է, որը ներառում է՝ մասնակցություն, մեկ տուփ գունափոշի, մի շարք անակնկալներ: