Հայաստանում բացվեց Դինոզավրերի այգի «Դինոլենդ»
Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայաստանում պաշտոնապես բացվեց նմանատիպը չունեցող Դինոզավրերի այգին՝ «Դինոլենդը»: Այգում ցուցադրված են դինոզավրերի անիմացիոն նմուշներ մինչև 7 մետր հասակով, որոնք շարժվում են, շնչում, թարթում, ձայներ հանում, անգամ ձու ածում։ Կա նաև մոդել, որին հեծնած կարելի է զբոսնել «Դինոլենդով», որտեղ պատմության անիվը ետ է պտտվել 65 միլիոն տարով:
Խմբերի համար կկազմակերպվեն ճանաչողական էքսկուրսիաներ։
«Դինոլենդը» գտնվում է Երևան-Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետրի վրա:
Աշխատանքային օրերին այգին բաց կլինի այցելուների համար 12:00-21:00-ն, իսկ շաբաթ և կիրակի՝ 11:00-22:00-ը: Տոմսի արժեքն աշխատանքային օրերին մեծահասակների համար 1000 դրամ է, երեխաների՝ 2500 դրամ: Շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ մեծահասակների համար՝ 2000 դրամ է, երեխաների՝ 3500 դրամ: Տոմսի արժեքը ներառում է ճանաչողական էքսկուրսիա, 30 րոպե խաղ խաղասրահում, այգում լուսանկարներ անելու թույտվություն: 1-2 տարեկան գրկի երեխաների մուտքն անվճար է: