Հայաստանի տարածքում մայիսի 13-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: