Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքող քաղաքացիները պահանջում են այդ երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների հրաժարականը: Բողոքի ակցիան իրականացվում է Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը:

Ամեն ինչ սկսվել է ոստիկանության կողմից երեկ իրականացրած հատուկ գործողության միջոցառումներից: Թմրանյութերի օգտագործման դեմ պայքարի շրջանակում ոստիկանները գիշերային երկու ակումբներից՝ Bassiani և Cafe Gallery 8 քաղաքացու է ոստիկանություն տարել: Նրանք կասկածվում են թմրանյութերի իրացման մեջ:

Քաշվեթի եկեղեցու մոտ հատուկ նշանակության ուժեր են կուտակված, որն արդեն մեկ այլ բողոքի հիման վրա է: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ դեմ չեն թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի իրականացմանը, սակայն դա չպետք է տեղի ունենա այլ մարդկանց իրավունքների ոտնահարմամբ: