«Եվրատեսիլ 2018» երգի հեղինակավոր մրցույթում 529 միավորով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետան` «Toy» երգով:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կիպրոսի, իսկ երրորդը՝ Ավստրիա ներկայացուցիչը:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակիչում չէր անցել եզրափակիչ:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերներով: Այն մեկնաբանեցին Ֆելիքս Խաչատրյանն ու Ավետ Բարսեղյանը:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցեցին 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում էր «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը: