ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում, ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ:

Հիշեցնենք, որ երեկ մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սոչի՝ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովին մասնակցելու։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: