Կանադայի Անգլիկան եկեղեցու ղեկավարը կլինի Մելիսա Սկելթոնը
Կանադայի Անգլիկան եկեղեցու ղեկավարը կին կլինի։ Այս մասին հայտնում է CBC News-ը:
Մելիսա Սկելթոնը կդառնա արքեպիսկոպոս և Յուկոն տարածքի Բրիտանական Կոլումբիայի նահանգի եկեղեցու միտրոպոլիտը, ինչպես նաև կմնա Նյու Ուեսթմինսթեր քաղաքի թեմի եպիսկոպոսը:
«Ամենը, ինչ կարող եմ ասել այն է, որ ես Անգլիկան եկեղեցու առաջին կին միտրոպոլիտն եմ՝ ես Աստծուն շնորհակալ եմ նման հնարավորության համար», - ասել է նա:
Նշենք, որ Մելիսա Սկելթոնը մեծացել է ԱՄՆ-ում՝ փաստաբանների ընտանիքում: Նախկինում նա եղել է Proctor & Gamble և Tom's of Maine ընկերությունների առևտրային մակնիշի կառավարիչը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում