ԵԱՏՄ-ն մայիսի 17-ին Աստանայում համաձայնագիր կկնքի Չինաստանի և Իրանի հետ: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կգործարկվի ազատ առևտրի գոտին, որը ապրանքների բավականին մեծ տեսականու ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում: ԵԱՏՄ-ի կողմից համաձայնագրերը կստորագրի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏԱՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ստորագրման արարողությանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության, Չինաստանի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: