Հնդկաստանում ուժգին ավազե փոթորիկների և ամպրոպի հետևանքով 70 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել է։

Ավելի քան 100 կիլոմետր ժամ արագությամբ քամին վրա է հասել Հնդկաստանի հյուսիսում, արևելքում և հարավում՝ պոկելով ծառերը, էլեկտրասյուները՝ ոչնչացնելով տները: Ուտար Պրադեշ նահանգում մահացել է 40 մարդ, 80-ը՝ ստացել է վնասվածքներ, ավերվել է շուրջ 40 տուն: 14 մարդ մահացել է Արևմտյան Բենգալիայում, 12 մարդ կայծակնահարվել է Անդորա Պրադեշում: