Facebook ընկերությունը հավելվածների ուսումնասիրության առաջին փուլում կասեցրել է մոտ 200 հավելվածի աշխատանքը, որոնք մուտք են ունեցել դեպի մեծ քանակությամբ օգտատերերի տվյալները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հավելվածները կասեցվել են հետաքննության շրջանակներում, որի նպատակն է պարզել՝ արդյոք նրանք չարաշահել են օգտատերերի տվյալները: Ավելի վաղ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո հայտարարել էր բոլոր հավելվածների ուսումնասիրություն սկսելու մասին, որոնք մուտք ունեին դեպի մեծ քանակությամբ տեղեկատվություն: