Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում օդային հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին այդ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ պաղեստինցիների նախաձեռնած բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին:

Իսրայելական կողմի տեղեկություններով օդային հարվածները հասցվել են Ջաբալիա բնակավայրում ՀԱՄԱՍ շարժման ռազմական ճամբարի տարածքի 5 կետերի՝ ի պատասխան պաղեստինցի ծայրահեղականների թշնամական գործողությունների: Ավիահարվածների հետևանքով տուժած պաղեստինցիների մասին տվյալներ իսրայելական բանակը չի հաղորդել: