Թուրինի «Յուվենթուսը» Սերիա Ա-ի 37-րդ տուրում ոչ ոքի՝ 0:0 խաղաց «Ռոմայի» հետ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: Հանդիպումից հետո «Յուվեն» առաջ անցավ «Նապոլիից» 4 միավորով և ձևակերպեց չեմպիոնական տիտղոսը Իտալիայում:

Թոփ-5 լիգաներում 7 տարի անընդմեջ չեմպիոն է դարձել միայն «Լիոնը» (2002-2008թթ.):

Տիտղոսը ձևակերպելուց 4 օր առաջ «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» Գավաթի եզրափակչում (4:0) և կատարեց Ոսկե դուբլ: Այսպիսով, թուրինյան ակումբը հաղթում է առաջնությունը և Երկրի գավաթը 4-րդ անգամ անընդմեջ: