Հայտնի են Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովի տեղն ու վայրը
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք», - ասել է Պուտինը պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի ժամկետների և վայրի մասին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում