Հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Արարատի ցեմենտի գործարանի դիմաց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց: Նրանք պահանջում են աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացում, քանի որ շատ ցածր աշխատավարձով են աշխատում՝ 60-80 հազար դրամ: Նրանք նաև ահանջում են հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ:
Գործարարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է ներքև, փորձել համոզել, որ հեռանան գործարանի դիմացից, սակայն ապարդյուն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում