Լևոն Արոնյանը դարձյալ կմասնակցի Norway Chess-ին
Շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մայիսի 28-ից հունիսի 8-ն սպասվող Norway Chess սուպերմրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդակստան), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)։
Հիշեցնենք, որ Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում