Մայիսի 28-ին կանցկացվի Հայաստանի Հանրապետության հիմնադրման ու Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված ցուցահանդես
Մայիսի 28-ին Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի ցուցահանդես նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին, որը կկրի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» վերնագիրը
Ցուցադրության ընթացքում կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ, որոնք պատմական կարևորագույն նշանակություն և կարևորություն ունեն։ Խոսքը ինչպես Առաջին Հանրապետության խորհրդանիշերի, կարևոր փաստաթղթերի, այնպես էլ ժամանակի կենցաղն արտացոլող նյութերի, հագուստի նմուշների և այլ իրերի մասին է։ Ներկայացված ցուցանմուշներն առավել արտահայտիչ կդարձնեն հատուկ էֆեկտները՝ լուսային, ձայնային, վիզուալ, անիմացիոն։
Ցուցադրության մեկ այլ հատվածը ներկայացված կլինի Հայաստանի պատմության թանգարանի մուտքի առջև։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում