Սան Ֆրանցիսկոյում սկսել են ռոբոտներ օգտագործել խոշոր կազմակերպությունների և ընկերությունների օֆիսների մոտ՝ անօթևաններին վանելու նպատակով, գրել է Business Insider-ը:

Ըստ հրատարակության՝ տեղեկատվության՝ նման «պահակներից» մեկին վերջերս նկատել են Կենդանիների հետ անգութ վարվեցողության կանխման ընկերության շենքի (SPCA) մոտ: Կազմակերպությունում պատմել են, որ ռոբոտ օգտագործել են «հարկադրական միջոցների» պատճառով: SPCA-ի աշխատակիցների խոսքով՝ անօթևանները մի քանի անգամ կոտրելով փականները՝ ներխուժել են օֆիս և փչացրել իրենց ավտոմոբիլները:

Business Insider-ը նշում է, որ որոշ ձեռնարկություններ նման ռոբոտի օգտագործմանն են դիմում միջոցների խնայողության պատճառով, քանի որ այդ «պահակի» աշխատանքի արժեքը չի գերազանցում ժամում յոթ դոլարը: