Ովքե՞ր են փոխարինելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով՝ դադարեցվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի լիազորությունները:
Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, ԱԺ ԵԼՔ խմբակցության նախկին պատգամավորներին խորհրդարանում կփոխարինեն Հրաչ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը և Հովիկ Աղազարյանը: Խմբակցության նախկին ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Երևանի ավագանում ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում