Պաղեստինյան Ռամալահ քաղաքում անկարգություններ են սկսվել
Պաղեստինյան Ռամալահ քաղաքում անկարգություններ են սկսվել: Ցուցարարները անվադողեր են այրում, քարեր են նետում: Նրանք հիմնականում դիմակներով պատանիներ են, հավաքվել են Իսրայելի հետ սահմանի Բեյթ-Էլ անցակետի մոտ և մեծ քանակությամբ անվադողեր են այրել: Սև ծխի ամպերը բարձրանում են օդ, ակտիվիստները լրացուցիչ անվադողեր են բերում։
Երեքշաբթի օրը պաղեստինցիները նշում են Նակբայի 70-ամյակը (աղետ)՝ Իսրայել պետության ստեղծումից հետո պաղեստինյան փախստականների արտագաղթի և թափառումների սկիզբը: Այս օրը «Վերադարձի մեծ երթի» գագաթնակետն էր: Բացի այդ, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհված ավելի քան 50 պաղեստինցու հիշատակին:
Նշենք, որ տարածքին մոտ գտնվող խանութները փակ են, երթևեկությունը կաթվածահար է եղել: Փողոցներով բարձրախոսներով մեքենաներ են անցնում՝ կոչ անելով միանալ բողոքի ցույցերին: