ՄԻԵԴ-ն Ալեքսեյ Նավալնիին 2 հազար եվրո փոխհատուցում է վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել 2 հազար եվրո փոխհատուցում վճարել Ալեքսեյ Նավալնիին՝ 2015թ․-ին Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կողմից նրան արտասահմանյան անձնագիր տրամադրելու հարցում մերժելու համար: Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ, որը հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում:
ՄԻԵԴ-ը գտնում է, որ այս միջոցը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի դրույթներին:
«Դատարանը որոշում է կայացրել դիմումատուին 3 ամսվա ընթացքում 2 հազար եվրո փոխհատուցում վճարել», - նշվում է ՄԻԵԴ-ի որոշման մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում