Նավալնին կալանավորվեց 30 օրով
Դատարանը 30 օրով կալանավորեց ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն՝ չարտոնված ցույց անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար:
Նշենք, որ ընդդիմադիր գործիչը, որին Ռուսաստանի իշխանությունները զրկեցին վերջին նախագահական ընտրություններին մասնակցելու իրավուքնից, մայիսի 5֊ին՝ Պուտինի չորրորդ երդմնակալությունից առաջ, բողոքի զանգվածային ակցիաներ էր նախաձեռնել «Նա մեր ցարը չէ» կարգախոսով: Ոստիկանները Նավալնուն ձերբակալել էին Մոսկվայում՝ ցույցի մեկնարկից քիչ անց։ Նույնը օրը բերման էր ենթարկվել ավելի քան 1600 քաղաքացի:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում