«Մարզպետները պետք է փոխվեն»․ Սուրեն Պապիկյան
Մարզպետների նշանակման խնդիրներն այսօր առավոտյան քննարկվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած փակ խորհրդակցության ժամանակ։
Ըստ մեր աղբյուրների՝ գրեթե բոլոր մարզերում նշանակվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, մասնավորապես՝ որպես մարզպետների թեկնածուներ շրջանառվում են Նարեկ Բաբայանի, Գարիկ Սարգսյանի, Կարեն Սարուխանյանի, Գառնիկ Աթանեսյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի, Սարգիս Ալեքսանյանի և այլ անուններ։
Սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը 168․am լրագրողի հետ զրույցում հերքել է, որ իր մոտ նման հանդիպում է եղել․
«Չի եղել նման քննարկում դեռևս։ Վարչապետն առաջիկա օրերին դրա մասին առաջարկություն կանի կառավարությանը, և պաշտոնական տեղեկատվություն կունենաք», - ասաց Ս.Պապիկյանը։
Նա հաստատեց, որ համաժողովրդական շարժման օրերին արտահայտված դիրքորոշումը, որ մարզպետները պետք է փոխվեն, նույնն է մնացել.
«Կարծում եմ, որ դա նույնիսկ քննարկման ենթակա չի, դա ակնհայտ է։ Քաղաքական պատկերն է այդպիսին»։