Հավայիիում տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):

Հրաբխային մոխրի ամպերի բարձրությունը հասնում է 3700 մետրի: Հավայան կղզիների իշխանությունները բնակչության տարահանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ տարահանման մասին կարգադրությունը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 30 տուն: